Իսրայելը երկրներին թույլ կտա պարաշյուտով օգնություն նետել Գազայի հատված. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը թույլ կտա օտարերկրյա պետություններին պարաշյուտով օգնություն ուղարկել Գազա՝ սկսած հուլիսի 25-ից, հայտարարել է Իսրայելի բանակային ռադիոն՝ մեջբերելով զինվորական պաշտոնյայի խոսքերը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

Իսրայելի բանակի խոսնակն առայժմ չի պատասխանել Reuters-ի հարցմանը՝ մեկնաբանելու այս հաղորդագրությունը։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պաղեստինյան անկլավում 120-ից ավելի մարդ է մահացել սովից և թերսնուցումից մարտից ի վեր, երբ Իսրայելն արգելափակեց հումանիտար օգնության մատակարարումները Գազայի հատված։

Իսրայելը, որը 2023 թ. հոկտեմբերից ի վեր Գազայում պատերազմ է մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ, մայիսին վերացրել էր շրջափակումը, սակայն ունի սահմանափակումներ, որոնք, ըստ Իսրայելի, անհրաժեշտ են, որպեսզի օգնությունը չհայտնվի զինյալների ձեռքում։

Հուլիսի առաջին երկու շաբաթների ընթացքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գազայում բուժօգնություն է տրամադրել սուր թերսնուցման դեմ պայքարող 5000 երեխայի։

Մերձավոր Արևելք

Գազայում սովից և թերսնուցումից մահացածների թիվը գերազանցել է 120-ը

Հայերեն English

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք