Ռուսաստան

Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվել է Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժը

3 րոպեի ընթերցում

Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվել է Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժը

Ալթայում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ մատնանշելով, որ Գրիգորյանն իր խոսքում շեշտել է՝ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում են կենսաբազմազանության համաշխարհային «թեժ կետեր»։ 

«Մեր փոքրիկ, բայց հարուստ երկիրը ունի շուրջ 3800 բուսատեսակ և ավելի քան 17,000 կենդանատեսակ, որոնց զգալի մասը եզակի և հազվագյուտ են։ Բնության հատուկ պահպանվող տարածքները զբաղեցնում են Հայաստանի տարածքի ավելի քան 13%-ը՝ ներառելով 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան»,-նշել է Գրիգորյանը։ 

Նա նաև հավելել է, որ Էկոտուրիզմի ոլորտում Հայաստանը կարող է առաջարկել ամեն ինչ՝ քայլարշավներ, թռչնադիտարկումներ, լեռնային սպորտաձևեր, ջրային արկածային տուրեր, հեծանվային երթուղիներ, գյուղական տուրիզմ և էկոկրթական ծրագրեր։ 

Ոսսկեհատ Գրիգորյանն առանձնացրել է Խոսրովի և Շիկահողի արգելոցները, Դիլիջանի ազգային պարկը և Սևանա լիճը՝ որպես էկոտուրիզմի առանցքային ուղղություններ։ 

«Կենսաբազմազանության պահպանության ոլորտում Հայաստանը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր՝ կենսաբազմազանության պահպանման ոլորտային օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի բարեփոխումներ, կենդանատեսակների մշտադիտարկում, այդ թվում՝ կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի, ազնվացեղ եղջերուի և Սևանի իշխանի պաշարների վերականգնման նախագծեր»,-նշել է Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետը։ 

Նա նաև ընդգծել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ին Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) և հրավիրել գործընկերներին այցելել Հայաստան՝ համատեղ նպաստելու գլոբալ կենսաբազմազանության ռազմավարություններին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում