Եվրոպա

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է տասը նոր Patriot ՀՕՊ համակարգ և արդեն ապահովել է երեքը. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է տասը նոր Patriot ՀՕՊ համակարգ և արդեն ապահովել է երեքը. Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն տրամադրել ևս տասը Patriot ՀՕՊ համակարգ և արդեն համաձայնության է եկել իր դաշնակիցների հետ երեք նման համակարգերի մատակարարման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

«Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից հաստատում երկու համակարգերի, Նորվեգիայից՝ մեկի վերաբերյալ։ Մենք ներկայում աշխատում ենք մեր նիդեռլանդցի գործընկերների հետ», - Զելենսկիի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի առջև այժմ կանգնած է «բոլոր տասը համակարգերի համար գումար գտնելու խնդրի առջև»։

Զելենսկին նաև ասել է, որ «մենք աշխատում ենք հրթիռների հարցի վրա, մենք ունենք հրթիռներ»։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ամռան սկզբին Ուկրաինայի զինված ուժերը սկսել են Patriot համակարգերի համար հրթիռների պակաս զգալ։ Որոշակի պահի ԱՄՆ-ն դադարեցրել է նման հրթիռների մատակարարումը Կիևին, բայց հետո վերսկսել է մատակարարումները։

Բանակի ֆինանսավորման հետ կապված իրավիճակը նկարագրելով՝ Զելենսկին ասել է, որ Կիևը պետք է «փակի տարեկան 40 միլիարդ (դոլարի) դեֆիցիտը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում