Եվրոպա

ԱՄՆ-ն ԱԹՍ-ներ կգնի Ուկրաինայից. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ԱԹՍ-ներ կգնի Ուկրաինայից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնություն է ձեռք բերել Վաշինգտոնի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գնման շուրջ, իսկ Դանիայի հետ համաձայնություն կա ԱԹՍ-ների համատեղ արտադրական գիծ գործարկելու վերաբերյալ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին նա ասել է հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում։

«Մենք համաձայնության ենք եկել, որ նրանք անօդաչու թռչող սարքեր կգնեն մեզնից։ Կա նման համաձայնություն։ Ես առաջադրանք եմ տվել (Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար) Ումերովին, (պաշտպանության նախարար) Շմիհալին և (Ուկրաինայի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական) Կամիշինին։ Նրանք կզբաղվեն դրանով։ Շատ կարևոր է պատրաստել այդ պայմանագիրը. դա 10-20-30 միլիարդ դոլարի լուրջ համաձայնագիր է», - ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ Ուկրաինան արդեն համաձայնության է եկել Դանիայի հետ՝ հեռահար անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրական գիծ գործարկելու մասին։ 

«Ցանկալի է ավելի արագ, ամենուրեք ամեն ինչ շատ երկար է տևում։ Դանիայի, Նորվեգիայի, Գերմանիայի հետ մենք քննարկում ենք այս հարցը։ Կա շատ դրական բան։ Դանիայի հետ մենք համաձայնության ենք եկել», - նշել է Զելենսկին։

Նա բացատրել է, որ, օրինակ, Դանիան կունենա հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության գծեր։ Նրանք դրանց լրացուցիչ գումար կտրամադրեն, որից հետո հեռահար անօդաչու թռչող սարքեր կարտադրվեն և կփոխանցվեն Ուկրաինային։ Այդ սխեման կգործի Ուկրաինայում պատերազմի ընթացքում։

«Այդ գիծը 50-ը 50-ի սկզբունքով է՝ մասնավոր հատվածով։ Բայց պատերազմից հետո նրանք կկուտակեն իրենց համար, իրենց բանակի համար», - նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում