Կանադան դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում և աջակցել երկու պետությունների ստեղծման միջոցով լուծմանը

2 րոպեի ընթերցում

Կանադան դատապարտում է Իսրայելի կառավարության ձախողումը՝ կանխելու Գազայում արագ վատթարացող հումանիտար աղետը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարին։

X հարթակում գրառման մեջ նա հավելել է, որ հումանիտար օգնության բաշխման՝ Իսրայելի վերահսկողությունը պետք է փոխարինվի հումանիտար օգնության համապարփակ ապահովմամբ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնցից շատերի մոտ կա Կանադայի կողմից ֆինանսավորված օգնություն, որի «մատակարարումը սովամահ լինող խաղաղ բնակիչներին արգելափակված է»։ 

«Հումանիտար օգնության այս մերժումը միջազգային օրենքի խախտում է», - գրել է Կանադայի վարչապետը։

Քարնին նաև նշել է, որ ՄԱԿ-ում կփորձի հասնել նրան, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծվի երկու պետությունների ստեղծման միջոցով։

«Կանադան աջակցում է երկու պետությունների ստեղծման միջոցով լուծմանը, որը երաշխավորում է խաղաղություն և անվտանգություն իսրայելցիների և պաղեստինցիների համար», - նշել է նա:

Քարնին հավելել է, որ Կանադան այս նպատակին հասնելու համար ակտիվորեն կաշխատի բոլոր հարթակներում, այդ թվում՝ հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք համաժողովի ժամանակ՝ նվիրված երկու պետությունների ստեղծման միջոցով ճգնաժամի լուծմանը, որին կմասնակցի նաև Կանադայի արտաքին գործերի նախարարը։ 

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը՝ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության։ Պաղեստինյան ինքնավարությունը ողջունել է այս քայլը։ ԱՄՆ պետքարտուղարը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել են Ֆրանսիայի որոշումը։ 

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները