Ստամբուլում հեշտ բանակցություններ չեն սպասվում. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը, հեշտ չի լինի, կլինի «շատ բարդ զրույց»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ այդ (խմբ.՝ արդյունքների) մասին հազիվ թե հնարավոր է խոսել, անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես կընթանան (բանակցությունները): Բնականաբար, ոչ ոք «հեշտ ճանապարհ» չի սպասում: Բնականաբար, դա շատ բարդ զրույց կլինի: (Հուշագրերի) նախագծերը տրամագծորեն հակադիր են», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, երեկոյան պլանավորված է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության կազմը չի փոխվել, այն գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով 20։00-ին)։ Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրների՝ քննարկման հիմնական թեման կլինի երկու երկրի ղեկավարների հանդիպումը։ Բացի այդ, պատվիրակությունները կքննարկեն գերիների փոխանակումը, Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների վերադարձը, հրադադարը։ 

NTV-ն նշում է, որ բանակցությունների բացմանը ելույթ կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրների՝ թուրքական կողմից բանակցություններին ներկա կգտնվեն արտգործնախարարը, հետախուզության ղեկավարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում