Մշակույթ

Երաժիշտ Կարինե Հովհաննիսյանը և երգիչ Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության մեդալով

2 րոպեի ընթերցում

Երաժիշտ Կարինե Հովհաննիսյանը և երգիչ Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության մեդալով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանին և երգիչ Վարդան Բադալյանին

«Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ   ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով:

Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը  նույնպես պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Պարգևները հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել արվեստագետներին երաժշտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար՝ մաղթելով նրանց ստեղծագործական նորանոր  հաջողություններ: 

Դանիել Դանիելյանը Կարինե Հովհաննիսյանի և Վարդան Բադալյանի հետ քննարկել է երաժշտարվեստի ոլորտի առկա գործընթացները և հետաքրքրվել նրանց առաջիկա ծրագրերով ու նախաձեռնություններով: 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում