Իրավունք

Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

1 րոպեի ընթերցում

Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության համար նախատեսված սենյակում դատապարտյալ Կ. Շ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացի Ժ. Ե.-ի անձնական զննությամբ պայուսակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում