«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է. խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել
1 րոպեի ընթերցում

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ հայտնելով, որ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը:
Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հանգամանքները պարզվում են։
«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր օրինազանցումները ստանալու են համարժեք արձագանք»,- ասված է հաղորդագրության մեջ։