Աշխարհ

«Վագներ»-ի վերահսկողության տակ գտնվող աֆրիկյան հանքում հրաձգության հետևանքով սպանվել է տեղի առնվազն 11 բնակիչ

1 րոպեի ընթերցում

«Վագներ»-ի վերահսկողության տակ գտնվող աֆրիկյան հանքում հրաձգության հետևանքով սպանվել է տեղի առնվազն 11 բնակիչ

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության Նդասիմ քաղաքի մոտակայքում՝ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վերահսկողության տակ գտնվող ոսկու հանքում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 11 տեղացի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչների և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների։

Ըստ հաղորդագրության՝ զոհվածների թվում են մոտակա գյուղերի երիտասարդներ, որոնք եկել էին հանք ոսկու և մանրախիճի մնացորդներ որոնելու։ Տեղաբնակ Սերժ Պունեմատչին, որի որդին զոհվածների թվում էր, պատմել է, որ հանքի տարածքը արգելված է քաղաքացիների մուտքի համար, սակայն գործազուրկ երիտասարդները հաճախ գիշերային ժամերին մեկնում են այնտեղ՝ ապրուստի միջոց որոնելու։

AP-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասին գնդակահարել են։ Նրանց անունները, տարիքները և զոհվածների ճշգրիտ թիվը դեռևս չեն հրապարակվել, իսկ մի շարք անձինք համարվում են անհետ կորած։ ԿԱՀ իշխանությունները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում