Կրթություն

ՌԴ Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

ՌԴ Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության պետական դուման լիագումար նիստի ընթացքում վավերացրել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ» համաձայնագրի մասին է։

Նշվում է, որ համաձայնագիրը միտված է համալսարանի մանկավարժական, գիտական, տնտեսական և ֆինանսական գործունեության հետագա կատարելագործմանը, համալսարանի կառավարման գործիքների ամրապնդմանը՝ հաշվի առնելով հիմնադիրների շահերը, ինչպես նաև այն միտված է Ռուսաստանի Դաշնության դրական կերպարի ամրապնդմանը Հայաստանի Հանրապետությունում և համաշխարհային հումանիտար տարածքում։ 

Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանը բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպություն է, որը գտնվում է Ռուսաստանի և Հայաստանի համատեղ իրավասության ներքո, այն Հայաստանում գործող պետական համալսարան է և ունի հիմնադրամի կարգավիճակ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում