Մշակույթ

Մարտունի քաղաքում անցկացվել է «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսություն

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում անցկացվել է «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսություն

Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը թումանյանական թեմատիկայով հյուրընկալվել է Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում՝ «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսությունը ներկայացնելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, բանախոսությունը լսելու են եկել Մարտունի համայնքի թանգարանների, գրադարանների, մշակույթի օջախների աշխատակիցներ և թումանյանասերներ։ 

Բանախոսը ներկայացրել է Հովհաննես Թումանյան թանգարանի կողմից ստեղծված «Ոսկե դարան» բջջային հավելվածը, նորարարական տեխնոլոգիաներով մշակված մեծ լոռեցու կերպարով անիմացիաներից հատվածներ, ապա բանախոսել «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» թեմայով։ Թանգարանի տնօրենը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում