Արթուր Ազնավուրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Ազնավուրյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ 

Արթուր Ազնավուրյանը Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդի պարտականությունները կստանձնի օգոստոսի 1-ից։ Ռազմական կցորդի նստավայրը կլինի Փարիզում։ Արթուր Ազնավուրյանը Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդի պաշտոնում նշանակվել է 3 տարի ժամկետով։ 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe