Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում հուլիսի 15-ի ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։