Կրթություն

«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը Մարտունու Մշակույթի տանը համախմբել է տարբեր բնակավայրերից ժամանած շուրջ 400 քաղաքացիների

2 րոպեի ընթերցում

«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը Մարտունու Մշակույթի տանը համախմբել է տարբեր բնակավայրերից ժամանած շուրջ 400 քաղաքացիների

Մարտունիում hուլիսի 13-ին կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման ներկայիս փուլի վերջին հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից, Մշակույթի տան դահլիճում հավաքվել են տարբեր բնակավայրերից ժամանած շուրջ 400 քաղաքացիներ՝ երիտասարդներ, ծնողներ և պարզապես ինքնակրթությամբ հետաքրքրված մարդիկ՝ մասնակցելու բաց քննարկումներին և լսելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ բանախոսությունները` «Իմանալ ինչպես», «Իրական Հայաստան» և «Մնացել ենք 5-րդ դարում» վերնագրերով։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք արդիական հարցեր՝ տեխնոլոգիական կրթության հասանելիությունից և որոշ կարևոր դեղամիջոցների ներմուծման դժվարություններից մինչև աշխատանք գտնելու խնդիրները հատկապես մարզերում։ Խոսվեց նաև սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական կայունության, ինչպես նաև Մարտունու ենթակառուցվածքների, մասնավորապես, լողափերի բարելավման հնարավորությունների մասին։

Այս հանդիպմամբ ավարտվեց վերջին ամիսներին անցկացված բաց բանախոսությունների շարքը, որոնք ներառել են ՀՀ 25 համայնք և ընդգրկել ավելի քան 11,000 մասնակցի։ Շարժման նպատակն է կրթությունը ընկալելի դարձնել որպես ժամանակակից և գրավիչ արժեք, լսել տեղացիներին, արձանագրել կարիքներն ու առաջնահերթությունները և ձևավորել համապատասխան արձագանքման ռազմավարություն»«- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ 47 հանդիպումների ընթացքում հիմնադրամը ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ, լսել անձնական հաջողության պատմություններ, ինչը վկայում է նախաձեռնության ազդեցության մասին:

Հիմնադրամը շուտով կհայտարարի համանուն ծրագրերի և նախաձեռնությունների մեկնարկի մասին՝ շարունակելով իր հանձնառությունը՝ կրթվելը դարձնել հասանելի, նորաձև և վարակիչ արժեք բոլորի համար։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում