ARARAT և «Ոսկե ծիրան». բազմամյա համագործակցության նոր եզրերը

2 րոպեի ընթերցում

ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երկու տասնամյակից ավելի պատմություն ունեցող համագործակցությունն այս տարի նշանավորվեց նոր ձևաչափերով։ 

Այսպես, կինոփառատոնի նախօրեին «Ոսկե ծիրան»-ի և Երևանի կոնյակի գործարանի   ստեղծագործական թիմերը կազմակերպեցին հատուկ միջոցառում ինֆլուենսերների համար՝ նպատակ ունենալով ներկայացնել լեգենդար հայկական կոնյակի և փառատոնի համատեղ արժեքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաջորդիվ, հուլիսի 13-ին Կինոյի տանը  տեղի ունեցավ 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ։

ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» փառատոնի համագործակցությունը ծնունդ է առել փառատոնի հիմնադրման առաջին իսկ օրից` իր հերթին վավերագրելով փառատոնի կարևորագույն դրվագները։ 

Այս տարի կինոփառատոնի շրջանակներում ARARAT-ը նշանավորեց նաև հայ կինոյի եզակի վարպետների՝ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի 100-ամյակները՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց ստեղծագործական բացառիկ ժառանգությանը։ 

«Ավելի քան քսան տարիների ընթացքում «Ոսկե ծիրանը» մեզ հաղորդակից էր դարձնում համաշխարհային կինոյին՝ Հայաստան բերելով նորն ու մտագրավը, նշանավորն ու այն, ինչ դեռ կդառնար դասական։ 

Ավելի քան քսան տարիների ընթացքում, հիմնադրման առաջին իսկ օրվանից «Ոսկե ծիրանը» գլուխ է խոնարհում այն վարպետների առջև, ում ստեղծագործ ոգին ձևավորեց յուրաքանչյուր հայի ընկալումները, փորձեց դարձնել մեզ ավելի գթասիրտ և կարեկից, ավելի համարձակ ու մտածող, փոխանցեց մեզ բարոյական ուղեցույց ու հույզերի մի ամբողջ գունապնակ։ 

Այսպես, Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի «Եռանկյունին» ոչ միայն մի տարածք էր, որտեղ Մարդը գտավ իր ոգու ամենապատվելի դրսևորումներն, այլ նաև բոլորիս արժեքների դարբնոցն է»,- փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ 

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները