Քաղաքականություն

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Նիդեռլանդներ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Նիդեռլանդներ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։

Նախարարը կարևորել է Նիդեռլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել և երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում