Զելենսկին Թրամփի բանագնացի հետ քննարկել է զենքի համատեղ գնումները և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին սոցցանցերի իր էջերում գրել է, որ հանդիպումն արդյունավետ է եղել։

«Մենք քննարկել ենք դեպի խաղաղություն ուղին և այն, թե գործնականում ինչ կարող ենք անել միասին՝ այն մոտեցնելու համար։ Դա ներառում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը։ Եվ, իհարկե, Ռուսաստանի և նրան աջակցողների դեմ պատժամիջոցները», - գրել է Զելենսկին Telegram-ում։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ Կիևը Վաշինգտոնից սպասում է առաջնորդային դեր Ռուսաստանի ագրեսիայի զսպման գործում։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Քելոգին Կիև կատարած այցի համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Դոնալդ Թրամփին «աջակցության կարևոր ազդանշանների» և երկու երկրների համար դրական որոշումների համար։

Հայերեն Русский

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս