ՀՀ ՆԳ նախարարությունն իրազեկել է, թե ինչպես պետք է անչափահասներին պաշտպանել թմրամիջոցների օգտագործումից

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունը տեսանյութ և հաղորդագրություն է տարածել, հանրությանն իրազեկելով, թե ինչպես պետք է անչափահասներին պաշտպանել թմրամիջոցների օգտագործումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։

«Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ և լիարժեք ապագան։

1. Ինչպե՞ս նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը

  • Ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից ազատ ժամերին․ օրինակ՝ սպորտ, մշակույթ, կամավորություն և այլն։
  •  Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը։
  • Կապահովի ճիշտ միջավայր։

Հիշենք՝ անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։

2․ Ի՞նչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին
• Գերակտիվություն կամ գերպասիվություն
• Կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր
• Գրգռվածություն, քնկոտություն
• Անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն
• Նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն
• Բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ
• Անհայտ ծագման գումարի առկայություն
• Ընտանիքին պատկանող գումարի, թանկարժեք իրերի անհետացում։

3․ Տնային պայմաններում ինչպե՞ս ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը
• Ձեռք բերել ազատ վաճառվող (օնլայն) մուլտի (սքրինինգ) թեստեր՝ մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար:
• Երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին՝ այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։

4․ Ի՞նչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում
• Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
• Պետք է աջակցել հոգեբանորեն, հավաստիացնել, որ նրա կողքին եք։
• Կատարել լաբորատոր հետազոտություն՝ վերջնական ճշգրտման համար։
• Բժշկի հետ խորհրդակցելով՝ ներգրավվել նաև հոգեբանի։

Հարգելի՛ ծնող, հիշե՛ք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրամիջոցի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ և ապահով միջավայր»,- նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:  

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան