Հայաստան

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդը դադարեցրել է «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 

«Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ 

Քննարկվել են ՋՕՆ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։

Նախարարը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ՋՕՆ-երում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի մասով»,- նշված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում