Քաղաքականություն

Հուսով եմ՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

Հուսով եմ՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման հույս է հայտնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում։

«Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի սերտ են, քան երբևէ։ Մենք շատ հավակնոտ գործընկերային օրակարգ ունենք, մենք ունենք նաև Դիմացկունության և աճի ծրագիրը, որը 270 միլիոն եվրո է նախատեսում Հայաստան համար, և սա ցույց է տալիս Եվրոպայի հանձնառության խորությունը։ Մենք գիտենք, որ Ձեր գեղեցիկ երկիրը կարող է և կխաղա իր դերը Եվրոպայի ապագայում»,-շեշտել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Հանդիպման ընթացքում Ուրսուլա Ֆոն դեր Լայենն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և խաղաղության համաձայնեցված փաստաթղթին՝ որակելով այդ համաձայնությունը որպես բացառիկ կարևորություն ունեցող պահ։ 

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ համաձայնությունը բացառիկ կարևորություն ունեցող պահ է․ այն ավարտին է հասցնում տասնամյակների ռազմական առճակատումը, և հուսով եմ, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Վստահ եղեք, որ Եվրոպան կշարունակի օգնել ձեզ ձեր ճանապարհորդության ընթացքում»,-իր խոսքում նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։  

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում