Իրան

Իրանը և ԱՄՆ-ն դեռևս համաձայնության չեն եկել բանակցությունների վերսկսման շուրջ. Բաղայի

2 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն դեռևս համաձայնության չեն եկել բանակցությունների վերսկսման շուրջ. Բաղայի

Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Բանակցությունների վերսկսման կոնկրետ ժամանակ կամ վայր դեռևս հայտնի չէ»,- նշել է Բաղային։

Պաշտոնյան անդրադարձել է նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդի փոփոխության և Չինաստանի կամ Նորվեգիայի` որպես նոր միջնորդների ընտրության մասին տեղեկություններին:

«Դուք բազմիցս լսել եք նման լուրեր և դեռ կլսեք։ Դրանք ոչ այլ ինչ են, քան ենթադրություն, և չեն կարող հաստատվել», - ասել է Բաղային։

Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական գործընթացի ընթացքում կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա: 

«Սա միջազգային մակարդակով հանցավոր և անօրինական գործողություն է, և երկիրը պետք է պատասխանատվություն կրի դրա համար», - ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», մինչև «չհամոզվի, որ դիվանագիտական ջանքերն ու բանակցային գործընթացը արդյունավետ են»։

2025 թվականի ապրիլից ի վեր Իրանը և Միացյալ Նահանգները Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Երկու երկրի պատվիրակությունների միջև բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Մասկատում, սակայն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո բանակցությունները չեղարկվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում