Միացյալ Նահանգներ

Թրամփի բանագնաց Քելոգը ժամանել է Կիև

1 րոպեի ընթերցում

Թրամփի բանագնաց Քելոգը ժամանել է Կիև

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը երկարատև այցով ժամանել է Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: 

Պաշտոնյայի խոսքով՝ քննարկման թեմաները կլինեն պաշտպանությունը, անվտանգության ամրապնդումը, սպառազինությունը, պատժամիջոցները, մարդկանց պաշտպանությունը, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը։

«Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել կրակը։ Խաղաղությունը ուժի միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկզբունքն է, և մենք աջակցում ենք այս մոտեցմանը», - նշել է Երմակը:

Ավելի վաղ Քելոգը հայտնել էր, որ Կիևում կմնա մեկ շաբաթ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում