Մշակույթ

Գերմանական աշխարհահռչակ Innervisions նախագծի արտիստ և պրոդյուսեր Trikk-ը հանդես կգա Գառնու հեթանոսական տաճարում

1 րոպեի ընթերցում

Գերմանական աշխարհահռչակ Innervisions նախագծի արտիստ և պրոդյուսեր Trikk-ը հանդես կգա Գառնու հեթանոսական տաճարում

Գերմանական աշխարհահռչակ Innervisions նախագծի դիջեյ և պրոդյուսեր Trikk-ը հանդես կգա Գառնու հեթանոսական տաճարում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 19-ին։ Այդ օրը տաճարում ելույթներով հանդես կգան նաև տաղանդավոր դիջեյներ՝ Հայաստանից և Վրաստանից: 

Հիմնական բեմում հանդես կգան Leo aniram b2b Kaí-ը, Trikk (Innervisions)-ը, Annatron-ը։ shadow բեմում հանդես կգան Dav b2b Arik K-ը, Nick Gregory-ն, Kiaro-ն և Dairo-ն։

Իրադարձության նպատակն է էլեկտրոնային երաժշտության միջոցով երիտասարդ զբոսաշրջիկների շրջանում հանրաճանաչ դարձնել հայկական պատմամշակութային հուշարձանները։

Միջոցառումը կազմակերպել են Triangulum Community-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Մշակույթի զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում