Մակրոնը պաշտպանական ծախսերն ավելացնելու կոչ է արել՝ զգուշացնելով Եվրոպայի ազատությանը սպառնացող վտանգի մասին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը։ Բաստիլի օրվա ընդառաջ Փարիզում երկրի զինված ուժերի առջև իր ելույթում Մակրոնը նախազգուշացրել է, որ Եվրոպայի ազատությանն ավելի մեծ վտանգ է սպառնում, քան երբևէ Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Մակրոնը կոչ է արել Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2026 թվականին ավելացնել 3,5 միլիարդ եվրոյով, իսկ 2027 թվականին՝ ևս 3 միլիարդ եվրոյով։ Նա խոստացել է մինչև 2027 թվականը՝ նախատեսվածից երեք տարի ավելի շուտ կրկնապատկել Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն։ 2017 թվականին, երբ Մակրոնը ստանձնում էր նախագահի պաշտոնը, Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն կազմում էր 32 միլիարդ եվրո։ Նա նախատեսում է երկու տարուց այն հասցնել 64 միլիարդ եվրոյի։ Այս առաջարկը դեռ պետք է հաստատվի Ֆրանսիայի կառավարության կողմից։

«Այս աշխարհում ուժեղ լինելու համար ձեզնից պետք է վախենան։ Իսկ որպեսզի ձեզնից վախենան, դուք պետք է հզոր լինեք», - ասել է Մակրոնը։ 

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է Ռուսաստանից եկող սպառնալիքին, նշել, որ աշխարհն ականատես է լինում միջուկային հզորության վերադարձին և խոշոր հակամարտությունների տարածմանը։ Նա հիշատակել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ռմբակոծությունը, Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս տեղի ունեցած մարտերը։

Ավելի վաղ Ֆրանսիայի բանակի հրամանատար, գեներալ Թիերի Բյուրկարը Փարիզում հազվագյուտ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը Ֆրանսիան համարում է իր «գլխավոր թշնամին Եվրոպայում»։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը «երկարաժամկետ» սպառնալիք է հանդիսանում Եվրոպայի համար։

Ռուսաստան

Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնամին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար

Հայերեն Русский

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում