Իրավունք

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալը պարգևներ է հանձնել քրեական ոստիկանության մի շարք ծառայողների

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալը պարգևներ է հանձնել քրեական ոստիկանության մի շարք ծառայողների

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հուլիսի 11-ին պարգևներ է հանձնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ծառայողների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ոստիկանության 13 սպաներ իրավապահ գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունները պատշաճ դրսևորելու համար պարգևատրվել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամաններով։

Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ծառայողների ցուցաբերած նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը՝ ընդգծելով, որ պարգևները ոչ միայն գնահատանք են կատարած աշխատանքի համար, այլև առավել արդյունավետ, նպատակային և պատասխանատու ծառայելու խթան։

Ըստ աղբյուրի՝ նա հատկապես կարևորել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ տարբեր մարմինների միջև համակարգված և փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ նման մոտեցմամբ արդյունքները դառնում են առավել շոշափելի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում