Քրդական բանվորական կուսակցության մարտիկներն այրել են զենքերը՝ սկսելով զինաթափման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) 30 մարտիկ Իրաքի հյուսիսում քարանձավի առջև այրել են իրենց զենքերը՝ խորհրդանշական սկիզբ դնելով Թուրքիայի դեմ 40 տարվա զինված պայքարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Իրաքի Սուլեյմանիյա քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Դուկան քաղաքի քարանձավներից մեկի մուտքի մոտ։ Տարածված տեսանյութերում մարտիկները, որոնց կեսը կանայք են, հերթով վայր են դնում իրենց տարբեր տեսակի զենքերը, որից հետո կրակ է բարձրանում դեպի երկինք։ Արարողությանը հետևել են քուրդ, իրաքցի և թուրք պաշտոնյաները։

ՔԲԿ-ի չորս հրամանատար թուրքերենով կարդացել են հայտարարություն՝ հայտնելով զինաթափման որոշման մասին։

«Մենք կամավոր կերպով ոչնչացնում ենք մեր զենքերը՝ ձեր ներկայությամբ, որպես բարի կամքի և վճռականության դրսևորում», – ասել է ՔԲԿ-ի բարձրաստիճան մարտիկներից մեկը, որից հետո նույն հայտարարությունն ընթերցվել է քրդերենով։

Առայժմ պարզ չէ, թե երբ տեղի կունենան զենքի հետագա հանձնումները։

ՔԲԿ-ն իր պայքարը սկսել էր 1984 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել անկախ քրդական պետություն։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 40 000 մարդ։  

Ավելի վաղ Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին հայտարարել էր ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Թուրքիա

Քրդական բանվորական կուսակցությունը խորհրդանշական արարողությամբ կմեկնարկի զինաթափման գործընթացը

Հայերեն العربية Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո