Ներքին Գետաշենում ոռոգման ցանցի կառուցման խոշոր ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտական փուլում են գտնվում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Մարտունու համայնքապետարանից, Ներքին Գետաշենի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 290 միլիոն 450 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Ներքին Գետաշենի Դարեր, Ներքին Դեմեր, Սուրբ Խաչ, Վերին Դեմեր, Վերին Դուրան, Ներքին Դուրան, Գետափնյա թաղամասերի 12 փողոցներում՝ 5500 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթե կամ երկաթբետոնե կիսախողովակներով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Բիդեք» ընկերությունը, մեկնարկել են 2024 թվականի օգոստոսի կեսերից և արդեն գտնվում են ավարտական փուլում։ 

Ոռոգման ներքին ցանցը միաժամանակ Ներքին Գետաշենում հիմնանորոգվող որոշ ճանապարհների համար ծառայելու է որպես ջրահեռացման համակարգ։ 

Ծրագրի իրականացման շնորհիվ այս  տարվանից շուրջ 400 տնտեսության ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին և անկորուստ։  

Հայերեն

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ