Իրավունք

Ոստիկանության Լոռու և Շիրակի մարզային վարչություններում կադրային փոփոխություններ են կատարվել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության Լոռու և Շիրակի մարզային վարչություններում կադրային փոփոխություններ են կատարվել

Ներքին գործերի նախարարի հրամաններով ՆԳՆ ոստիկանության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Մասնավորապես՝ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Խորեն Բախոյանն ազատվել է պաշտոնից։ 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը, որը մեկ այլ հրամանով ազատվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից։ 

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Արամ Չթչյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից։ Ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Պալյանը նշանակվել է ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում