Բրազիլիայի նախագահն անընդունելի է անվանել Թրամփի նամակի բնույթը, խոստացել պատասխան մաքսատուրքեր

3 րոպեի ընթերցում

Բրազիլիան օգոստոսի 1-ից հայելային մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների համար, եթե ԱՄՆ ղեկավարությունը մինչև այդ օրը չչեղարկի բրազիլական ապրանքների համար ավելի վաղ հայտարարված 50%-ի չափով մաքսատուրքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան տեղական Jornal Nacional թերթին տված հարցազրույցում:

Լուլա դա Սիլվան լրագրողին ասել է, որ Բրազիլիան ցանկանում է բանակցել, սակայն պահանջում է հարգանք իր որոշումների նկատմամբ։ 

«Եթե (խմբ.՝ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի չեղարկման) որոշում չհետևի, մենք օգոստոսի 1-ից կանցնենք փոխադարձության սկզբունքին», - ասել է պետության ղեկավարը: 

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների մաքսատուրքային քաղաքականությունը կնպաստի BRICS-ի երկրների ցանկությանը՝ փոխադարձ առևտրում ավելի արագ հրաժարվելու ամերիկյան դոլարից:

Նախագահը նաև անընդունելի է անվանել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի կողմից իրեն նախկինում ուղարկված նամակի բնույթը: Թրամփը նամակում քննադատել էր Բրազիլիայի ղեկավարությանը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի դատավարության համար՝ հեղաշրջման փորձի մեղադրանքներով: Թրամփը նաև ասել էր, թե Բրազիլիայում հարձակումներ են գործում ազատ ընտրությունների գործընթացի վրա։

«Դա մեկ երկրի միջամտություն է մյուսի ինքնիշխան գործերին…. Դա անընդունելի է», - ընդգծել է Լուլա դա Սիլվան։ 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր օգոստոսի 1-ից բրազիլական ապրանքների համար 50%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ այդ միջոցը ձեռնարկվել է երկկողմ հարաբերություններում ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի առաջացման հետևանքով։ 

Իր հերթին Բրազիլիայի նախագահը TV Record հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ երկրի առևտուրն ԱՄՆ-ի հետ կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 1,7%-ը, և դա Բրազիլիայի տնտեսության համար կենսականորեն կարևոր ցուցանիշ համարել չի կարելի։

«Մենք կփնտրենք այլ գործընկերներ», - ասել է Լուլա դա Սիլվան՝ հավելելով, որ Բրազիլիան կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, բայց ոչ իր ինքնիշխանության հաշվին:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները