Քաղաքականություն

Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը  խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն՝ անդրադառնալով  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող գործընթացին։  

Ճեպազրույցի ընթացքում Թեմի Բրյուսն անդրադարձել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ 

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին։ Մենք նաև հետևում ենք մամուլի հաղորդագրություններին և կիսելու որևէ լրացուցիչ տեղեկատվություն չունենք»,-նշել է Բրյուսը:  

Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մոտեցումները խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգների ներկա վարչակազմն աշխատում է խաղաղության համար: 

«Նրանք կանեն այն, ինչ պետք է և կգնան այնտեղ, որտեղ պետք է: Դա չի նվազել: Դա պայմանավորված է նրանով, որ դա Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու հանձնառության միջուկն է, որն, իհարկե, բարելավում է մեր շրջապատող աշխարհի վիճակը»,-ասել է Թեմի Բրյուսը:  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում