Միացյալ Նահանգներ

Թրամփի վարչակազմը հորդորել է աֆրիկյան հինգ պետությունների ղեկավարներին ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող միգրանտներին

1 րոպեի ընթերցում

Թրամփի վարչակազմը հորդորել է աֆրիկյան հինգ պետությունների ղեկավարներին ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող միգրանտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հորդորել է Լիբերիայի, Սենեգալի, Գվինեա-Բիսաուի, Մավրիտանիայի և Գաբոնի նախագահներին ընդունել այն միգրանտներին, որոնց ԱՄՆ-ն արտաքսում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյաներ։

Նշվում է, որ ծրագիրը ներկայացվել է այդ հինգ երկրների նախագահներին չորեքշաբթի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում։

Սպիտակ տունը, ինչպես նաև հինգ պետությունների պաշտոնական ներկայացուցիչները չեն արձագանքել այս տեղեկությանը։ Այս պահին հայտնի չէ՝ արդյոք որևէ պետություն համաձայնություն է հայտնել Թրամփի վարչակազմի հորդորին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում