ՌԴ-ն իր սառեցված ակտիվներին մուտք չի ունենա, քանի դեռ չի փոխհատուցել Ուկրաինային պատճառված վնասը. Մերց

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի կարողանա մուտք ունենալ սառեցված պետական ակտիվներին, քանի դեռ չի փոխհատուցել Ուկրաինայի դեմ զինված հարձակման հետևանքով պատճառած վնասը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «DW»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ըստ Մերցի՝ վնասի ընդհանուր գումարը ներկայում գնահատվում է 550 միլիարդ եվրո, իսկ Կիևի տվյալներով՝ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը գերազանցում են 850 միլիարդ եվրոն։

Դեռևս 2022 թվականի փետրվարին Արևմուտքը սառեցրել էր Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները՝ ընդհանուր ավելի քան 260 միլիարդ եվրոյի չափով։ Այդ գումարի գերակշիռ մասը՝ մոտ 190 միլիարդ եվրո, պահվում է բելգիական Euroclear-ում, իսկ մնացած մասը՝ ԱՄՆ-ում։

Հայերեն Русский

Վարչապետը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը