ՀՀ ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերը և դրանց պատասխանները

3 րոպեի ընթերցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերը և դրանց պատասխանները։ «Արմենպրես»-ը դրանք ներկայացնում է ստորև։

ՀԱՐՑ 1։ Եթե հավաստագիրն իրացրել ենք 2024 թվականին և ունենք ձևավորված դրական մնացորդ, այժմ այն կարո՞ղ ենք ծախսել տան վերանորոգման համար։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, անկախ հավաստագիրն իրացնելու ժամանակահատվածից, դրական մնացորդը կարող է օգտագործվել նաև տան վերանորոգման համար: Դրական մնացորդի չափի վերաբերյալ Էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել գործընկեր բանկ։ Վերանորոգման համար կարող եք ուղղել դրական մնացորդից մինչև 4 մլն դրամ, որն ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով կավելանա 800 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը։

ՀԱՐՑ 2։ 2026 թվականին ծնվող երեխաները արդյոք կհամարվե՞ն ծրագրի շահառու։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը ներկայացնի և հավաստագիրը ստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա շահառու կհամարվի նաև ընտանիքի՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան։

 ՀԱՐՑ 3։ Արդյոք կարո՞ղ եմ օգտվել գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից, եթե հիփոթեքային վարկը ձևակերպվել է 2025 թվականին։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել 2025 թ․ հուլիսի 1-ի դրությամբ ձևակերպած և ծրագրի պայմաններին բավարարող հիփոթեքային վարկ ստացած շահառուները։ 

 ՀԱՐՑ 4։ Եթե ունեմ գյուղատնտեսական նշանակության կամ բնակելի կառուցապատման հողամաս կամ կիսակառույց շինություն, կարո՞ղ եմ օգտվել ծրագրից և հավաստագրի շրջանակում նախատեսվող գումարով ձեռք բերել բնակարան կամ տուն կառուցել։ 

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, ծրագրից կարող եք օգտվել, եթե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ՝ Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկին պատկանող սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժին) բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի մակերեսը Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չգերազանցի 12 քմ-ը։ Տվյալ պայմանը գերազանցելու դեպքում՝ ծրագրից օգտվել չեք կարող։

 ՀԱՐՑ 5։ Ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով կարող եմ դիմել ծրագրի շրջանակում ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովին։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին դիմել կարող եք՝ գրություն ուղարկելով e-request.am հարթակի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ներկայացնել առձեռն դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)։ Անհրաժեշտ է հանձնաժողովի նախագահին գրավոր կարգով ներկայացնել դիմում-բողոք՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը