Բրազիլիայի նախագահը Թրամփի հայտարարություններից հետո կառավարության արտահերթ նիստ է հրավիրել

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան  հրավիրել է կառավարության արտահերթ նիստ՝ քննարկելու միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն ի պատասխան ԱՄՆ-ի կողմից  հայտարարված նոր մաքսատուրքերի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Բրազիլիայում լրջորեն են դիտարկում հայելային միջոցների սահմանման հնարավորությունը Թրամփի կողմից նամակի հրապարակումից հետո, որով օգոստոսի 1-ից հայտարարվում է 50 տոկոսի չափով մաքսատուրքի սահմանում բրազիլական ապրանքների համար:

Ավելի վաղ Լուլա դա Սիլվան արդեն հայտարարել է, որ Բրազիլիան ամերիկյան մաքսատուրքերին կպատասխանի տնտեսությունում փոխադարձ միջոցների մասին օրենքի հիման վրա: Օրենքն ընդունվել է ապրիլին և ներառում է «առևտրային կոնցեսիաների, ներդրումների և մտավոր սեփականության իրավունքների հետ կապված պարտավորությունների կասեցման չափանիշներ»:

Հայերեն English Русский