Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ուկրաինային հրետանային արկեր և կառավարվող հրթիռներ է ուղարկել․ Reuters

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինային հրետանային արկեր և կառավարվող հրթիռներ է ուղարկել․ Reuters

Միացյալ Նահանգները հրետանային արկեր և շարժական հրթիռահրետանային հրթիռներ է մատակարարում Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին երկու ամերիկացի պաշտոնյա հայտնել է Reuters գործակալությանը։

Պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, տեղեկացրել են, որ Ուկրաինա է ուղարկվում 155 մմ հրետանային արկեր ու GMLRS գերճշգրիտ կառավարվող հրթռիներ։ Նրանք, սակայն, չես հստակեցրել, թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը։ 

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ամերկյան կողմը կասեցրել է որոշ զինատեսակների մատակարարումը Ուկրաինա։ Այդ լուրից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ տեղյակ չի եղել զենքի մատակարարման դադարեցումից ու խոստացել էր ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա՝ գլխավորապես պաշտպանական զենքեր, որպեսզի այդ երկիրը կարողանա ինքնապաշտպանվել ռուսական կողմի հարձակումներից։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում