Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն և ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ տարաձայնություններ չունեն. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ տարաձայնություններ չունեն. Պեսկով

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տարաձայնություններ չկան, կա Ուկրաինայում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու ցանկություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք Կրեմլում զգացողություն կա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը փակուղի է մտնում, կամ, առնվազն, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները մեծանում են։

«Այստեղ տարաձայնություններ չկան։ Կա խնդիրն իսկապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու և դա շատ արագ անելու ցանկություն», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ 

ԱՄՆ-ի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու ջանքերի ֆոնին Ուկրաինային ռուսական նոր հարվածների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ «գոհ չէ» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում