ՊՆ N զորավարժադաշտում ականանետային կրակոցի ժամանակ պայթյունի հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարության N զորավարժադաշտում հուլիսի 8-ի ժամը 16:00-ի սահմաններում ուսումնական պարապմունքի ընթացքում , նախնական տվյալներով, ականանետային կրակոցի ժամանակ պայթյունի հետևանքով կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հայերեն English Русский