Իրավունք

Քրեակատարողական հիմնարկի բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

1 րոպեի ընթերցում

Քրեակատարողական հիմնարկի բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ. Հ. - ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ քաշով, դեղնականաչավուն առանձնացված զանգվածներ։

Հ. Հ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում