Գավառի պետական համալսարանը դիպլոմներ է հանձնել իր 28-րդ շրջանավարտներին

2 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանում հուլիսի 5-ին կայացել է 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից,  համալսարանն, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհել է  շրջանավարտների 28-րդ սերնդին։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունել  և շնորհավորել է բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, ընտանիքների անդամներին, ԳՊՀ բոլոր բարերարներին, համալսարանի ողջ աշխատակազմին և նշել, որ ևս 188 երիտասարդ մասնագետ համալրել  համալսարանի ութ հազարից ավելի շրջանավարտների բանակը, ովքեր իրենց ներդրումն են ունենում մեր հասարակության և պետության զարգացման գործում։ 

Շրջանավարտներին դիպլոմներ են շնորհել  և բարեմաղթանքներ հղել  ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Հակոբ Ղուլոյանը, Գայանե Միրիբյանը, Վարազդատ Ավետիսյանը, «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Գեղամ Կարոյանը։ 

Շրջանավարտներին իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորել են  Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի երգի ուսուցիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգոր Բալագոզյանը, նույն դպրոցի դաշնամուրային բաժնի շրջանավարտ Սամվել Գասպարյանը, Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Սամվել Խաչատրյանը, ինչպես նաև Մարտունու Ներքին Գետաշեն համայնքի «Անի» պարային համույթի շնորհալի սաները, որոնց գեղարվեստական ղեկավարն է ԳՊՀ հեռակա բաժնի 2025 թվականի շրջանավարտ Անի Իսոյանը։ 

Դիպլոմների շնորհումն ուղեկցվել է  ոգեշնչող ուղերձներով և շրջանավարտների հաջողության հուզիչ պատմություններով։ 

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին