Միացյալ Նահանգներ

Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը հաղթահարել է պատժամիջոցները, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը հաղթահարել է պատժամիջոցները, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարողացել է հաղթահարել Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների ճնշումը, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին:

«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին։ Չեմ կարող ասել, որ դրանք ոգեշնչում են նրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին նախագահական օդանավում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը։

Թրամփը նշել է, որ Պուտինը պրոֆեսիոնալ է և հասկանում է, որ կարող են հետևել նոր պատժամիջոցներ։

«Նրան հաջողվել է հաղթահարել պատժամիջոցները»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում