Քաղաքականություն

Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք. ԱԺ նախագահ

Հայաստանը կարող է դառնալ ուժեղ պետություն միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։ 

Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը։

Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ։ Այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է։ Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ։

Որպես Ազգային ժողովի նախագահ՝ իմ հստակ համոզմունքն է՝ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք։ Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ, վերահաստատում եմ, որ մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն»,-գրել է Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում