Գեղարքունիքի մարզում մեկնարկում է ոռոգման շրջանը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի տնտեսություններում արդեն տրվել է ոռոգման շրջանի մեկնարկը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, այժմ ոռոգման շրջանը մասամբ սկսված է նաև Վարդենիսում, իսկ առաջիկայում այն կմենկարկի նաև Գավառ համայնքի տնտեսություններում։ 

«Նախապատրաստական աշխատանքները «Գեղարքունիք» ՋՕԸ-ում գրեթե ամբողջությամբ ավարտված են։ Պատրաստի վիճակում են գտնվում բոլոր պոմպակայանները, խորքային հորերը, ջրամատակարարման ինքնահոս համակարգերը։ Ոռոգման շրջանի մեկնարկին զուգահեռ ակտիվորեն ընթանում են հայտերի հավաքագրման աշխատանքները։

«Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում շուրջ 70 տոկոսով իրականացված է «Մանասի առու» ոռոգման ինքնահոս ջրատարի հիմնանորոգումը, որի պայմանագրային արժեքը կազմում է 319,4 միլիոն դրամ։ Իսկ նույն ծրագրի շրջանակներում արդեն ավարտվել է Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցումը պոլիէթիլենային փակ խողովակաշարով՝ 2650 մետր երկարությամբ, ինչի արդյունքում այն արդեն սնում է Լանջաղբյուրի ջրամբարը։

Առաջիկա օրերին Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում կշահագործվի արդի չափորոշիչների համապատասխան ոռոգման նոր համակարգ, որը կառուցվել է «ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի» շրջանակներում, Վարդենիսի համայնքապետարանի և «Գեղարքունիք» ՋՕԸ համագործակցությամբ, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա շուրջ 250 հեկտար հողատարածք։ Իսկ համայնքներում նախորդ տարում սուբվենցիոն ծրագրերով կառուցված ոռոգման համակարգերի շնորհիվ ջուրը տնտեսություններին կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։ Մեր կողմից արվում է հնարավորը, որպեսզի ոռոգման ջուրը մեր բաժանորդներին մատակարարվի ժամանակին ու անխափան։ Մատակակարված ոռոգման ջրի դիմաց նախորդ տարվա վարձավճարները գանձվել են 108 տոկոսով»,-նշեց Արտաշ Սարդարյանը։ 

Հայերեն

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ