Թրամփի ներկայացրած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը վերջնականապես հաստատվել է Կոնգրեսում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկերի կրճատման մասին «մեծ, գեղեցիկ» օրինագիծը հուլիսի 3-ին հաղթահարեց իր վերջին քվեարկությունը ԱՄՆ Կոնգրեսում. հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը ձայների փոքր մեծամասնությամբ հաստատեց փաստաթուղթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Օրինագիծն ընդունվել է ձայների 218-214 հարաբերակցությամբ։ Փաթեթը նախատեսում է որոշ հարկատեսակների կրճատում, ռազմական և ներգաղթի դեմ պայքարի ծախսերի ավելացում։

Օրինագիծը նաև կրճատում է առողջապահական և սոցիալական ապահովության ծրագրերը և զրոյացնում է կանաչ էներգիայի տասնյակ նախաձեռնություններ։ Նշվում է, որ ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատումների՝ օրինագիծը 3,4 տրիլիոն դոլար կավելացնի երկրի 36,2 տրիլիոն դոլար պետական պարտքին։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն օրինագիծը կստորագրի հուլիսի 4-ին՝ Անկախության օրվա տոնին, տեղական ժամով ժամը 17:00-ին, որից հետո այն օրենքի ուժ կստանա։

Ավելի վաղ օրինագիծը ձայների 51-50 հարաբերակցությամբ ընդունվել էր Սենատում

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա