Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը

ԱՄՆ Սենատն ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի մասին օրինագիծը, որով մեծապես կրճատվում են մի շարք հարկեր, սահմանափակվում սոցիալական ապահովության ծրագրերը և ավելանում ռազմական և միգրացիայի դեմ պայքարի ծախսերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ այս օրինագիծը կավելացնի ԱՄՆ պետական պարտքը 3,3 տրիլիոն դոլարով։

Օրինագիծն ընդունվել է ձայների 51-50 հարաբերակցությամբ, դրա շուրջ քննարկումները Սենատում շարունակվել են մինչև ուշ գիշեր։ 

Այժմ 940-էջանոց օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ՝ քվեարկության։ Թրամփը ցանկանում է մինչև հուլիսի 4-ը՝ Անկախության օրը, ստորագրել օրինագիծը և դրան օրենքի ուժ տալ։ 

Օրինագիծը, որը Թրամփն անվանում է «մեծ, գեղեցիկ օրինագիծ», ոչ միանշանակ է ընդունվել նաև Հանրապետական կուսակցության անդամների շրջանում։ 3 հանրապետական սենատորներ միացել են 47 դեմոկրատներին և դեմ քվեարկել օրինագծին։ 

Օրինագծին դեմ է արտահայտվել նաև միլիարդատեր Իլոն Մասկը, ինչը դարձել է երկու նախկին համախոհների միջև տարաձայնությունների պատճառ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում