Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը 150-ից ավելի գործարարի ներկայացրեց իր ծրագրերը

3 րոպեի ընթերցում

Երևանում հուլիսի 3-ին անցկացվեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից կազմակերպված միջազգային համաժողով։ Բիզնեսի ոլորտի 150-ից ավելի ներկայացուցիչներ հնարավորություն ունեն ծանոթանալու Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի ծրագրերին, հասկանալու համար, թե որ ուղղություններով աջակցության ինչ հնարավորություններ կան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ իրենք մի քանի ուղղություններով են աշխատում ու ունեն աջակցման կարևոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանի արտադրողներին դուրս գալ միջազգային շուկա։

«Այո, դժվար է Հայաստանի համար լոգիստիկ ոլորտներում մրցակցություն ունենալը, որովհետև աշխարհաքաղաքական վայրիվերումների ժամանակ բախվում ենք խոչընդտոների ու խնդիրների։ Այդ համատեքստում շատ կարևոր է աջակցությունը։ Ահա այս համաժողովի ընթացքում մանրամասն կներկայացնենք աջակցության մեր բոլոր ծրագրերը, պարզ կլինի, թե ինչպես միասնական կարող ենք արտահանումներ ունենալ և ինչ ուղղություններով։ Ես մշտապես խոնարհվում եմ հայ արտադրողների առջև, որովհետև շատ կարևոր դեր ունեն»,-ասաց Մարիամ Մանուկյանը։ 

Նա նշեց, որ հայ արտադրողները մեծ ներուժ ունեն, ու Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդն իր պատրաստակամությունն է հայտնում ներդնել բոլոր ռեսուրսներն ու գործիքները, որ հայկական արտադրանքն ունենա ճիշտ բրենդավորում, միջազգային շուկայում էլ՝ լայն ընդգրկում։ 

Համաժողովի գլխավոր հյուրը ֆինանսական վերլուծաբան, UBS Financial Services շվեյցարական բանկի փոխնախագահ Մարկ Չենյանն է։ Մարիամ Մանուկյանն ընդգծեց, որ համաժողովին մասնակից բիզնես ոլորտի ներկայացուցիչները կարող են առիթն օգտագործել և կապ հաստատել միջազգային կարգի այս մասնագետի հետ։ 

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային ոլորտին, արտահանման գործընթացին, առկա մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցերի։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի տնօրեն Տիգրան Ղազարյանն էլ ներկայացրեց իրենց կողմից իրականացվող բոլոր աջակցման ծրագրերը։ Խորհուրդն այս տարիների ընթացքում լայն կապեր է ստեղծել Չինաստանում, ՄԱՆ-ում, Կանադայում, Կիպրոսում, եվրոպական տարբեր երկրներում։ Միջազգային ցուցահանդեսներին հայկական ընկերությունների արտադրանքը ներկայացնելուց զատ, հայկական բիզնեսի համար հնարավորություններ են ստեղծվել կապեր հաստատել տեղի առևտրային ցանցերի, մատակարարների, վաճառքով զբաղվող ընկերությունների հետ։ 

Համաժողովի շրջանակում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը շնորհակալագիր է հանձնել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը՝ միջազգային նախաձեռնություններին հետևողական, պատասխանատու և պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովելու համար:

Հայերեն

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին