Միացյալ Նահանգներ

Չիկագոյի գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Չիկագոյի գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 մարդ է զոհվել

ԱՄՆ Չիկագոյի կենտրոնում գտնվող Artis Lounge գիշերային ակումբի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 14-ը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CBS News-ը։

Նշվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել մեքենայով անցնելիս։ Հրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ դուրս էին գալիս Artis Lounge գիշերային ակումբից ռեփեր Մելլո Բաքզի ալբոմի շնորհանդեսից հետո։

Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում: Կրակոցներ արձակողների ինքնությունը և հնարավոր դրդապատճառները դեռևս չեն բացահայտվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում