Ծովագյուղում տրվել է ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականինի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տրվել է ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովագյուղի փողոցների հիմանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 288 միլիոն 959 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է Ծովագյուղի 1-ին փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, 2-րդ փողոցի մի մասի, 4-րդ փողոցի 1-ին փակուղու, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 20-րդ փողոցի 1-ին փակուղու, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, գերեզմանոցի հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ճանապարհների ասֆալտապատում՝ շուրջ 5 կմ 856 մ երկարությամբ և  23 հազար 427 քմ ընդհանուր մակերեսով։ 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ընկերությունը։

Ծովագյուղում ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին