Մերձավոր Արևելք

Կատարը պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Կատարը պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Կատարը պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Կատարի դեսպան Ահմեդ բեն Նասեր բեն Ջասիմ ալ Թանին։

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լրջագույն ճգնաժամ է և չափազանց կարևոր է հասնել դրա դիվանագիտական կարգավորմանը։ Հուսով ենք, որ խաղաղություն կհաստատվի բանակցությունների ու դիվանագիտության ճանապարհով։ Կատարի Պետությունը մշտապես պատրաստ է աջակցել ցանկացած քաղաքական վեճերի կամ պետությունների միջև ռազմական հակամարտությունների կարգավորմանը»,- ասել է նա։ 

Դեսպանը հավելել է, որ Կատարը ձգտում է խաղաղություն ու անվտանգություն հաստատել ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում