Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ՝ ռազմական օգնության դադարեցման լուրերի ֆոնին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Գինքելը հուլիսի 2-ին հրավիրվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն՝ քննարկելու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ամերիկացի դիվանագետի հետ զրույցի հիմնական թեման ԱՄՆ ռազմական օգնությունն ու երկու երկրների միջև պաշտպանական համագործակցությունն է եղել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ֆոնին։

«Ուկրաինական կողմը շեշտել է, որ Ուկրաինայի պաշտպանական կարողություններին աջակցելու ցանկացած հետաձգում կամ տատանում միայն կխրախուսի ագրեսորին շարունակել պատերազմն ու ահաբեկչությունը, այլ ոչ թե ձգտել խաղաղության», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են պաշտպանական մատակարարումների վերաբերյալ խորհրդակցությունները, որոնք ներկայում ընթանում են բոլոր մակարդակներում, և Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների միջև հետագա շփումները, որոնք կնպաստեն Կիևի պաշտպանունակության ամրապնդման համար փոխշահավետ լուծումների որոնմանը, ինչպես նաև Ռուսաստանի վրա ճնշման մեծացումը՝ խաղաղության ջանքերն առաջ մղելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային մի քանի տեսակի հրթիռների մատակարարումները՝ ԱՄՆ-ում սպառազինությունների պաշարների հետ կապված մտահոգությունների ֆոնին։

NBC News-ի տվյալներով՝ կասեցված ապրանքների թվում են տասնյակ հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, 155 մմ տրամաչափի հազարավոր հրետանային արկեր, ավելի քան 100 Hellfire հրթիռներ, GMLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ավելի քան 250 արկեր, տասնյակ Stinger երկիր-օդ դասի հրթիռներ և AIM օդ-օդ հրթիռներ, ինչպես նաև նռնականետներ։  

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կասեցրել է Ուկրաինային մի քանի զինատեսակների մատակարարումը

Հայերեն Русский

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր